Այսօր «Սասնա ծռեր»-ի գործով 18 մեղադրյալի մասով դատական հերթական նիստի մեկնարկին պաշտպան Լուսինե Սահակյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին։
«Քրեական դատավարությունը մեկն է, և եթե դու չես ղեկավարվում քրեական դատավարության օրենսդրության որևէ նորմով, բնականաբար դու ընկնում ես այնպիսի իրավիճակի մեջ, որի արդյունքում լինում է այն, ինչ եղավ. մի դեպքում դատավորը գտնում է, որ պաշտպանները ներգրավված չեն, ուստի պաշտպաններ չեն, դրա հետ մեկտեղ սանկցիա է կիրառում չներկայանալու մասով: Սրանք գործողություններ են, որը գալիս է նրանից, որ դատավորը թույլ է տալիս խախտումներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը։
Միջնորդությանը միացան նաև գործով մյուս պաշտպանները։ Այժմ դատարանն ընդմիջում է հայտարարել։
Սահակյանն ասաց, որ վստահ է՝ դատավորը վերադառնալով մերժելու է միջնորդությունը։
Մանրամասներն՝ ավելի ուշ