Մատչելիության հղումներ

Սևանից լրացուցիչ ջրառի օրինագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ


Սևանա լիճ, արխիվ
Սևանա լիճ, արխիվ

Ազգային ժողովն այսօր արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից հավելյալ մինչև 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին օրենսդրական փոփոխության նախագիծը:

Կողմ քվեարկեցին 77, դեմ՝ 4 պատգամավորներ: Դեմ արտահայտվեց միայն ընդդիմադիր «Ելք» դաշինքը:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր երկու օր առաջ:

Սևանից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է: Կառավարությունն առաջարկում է այս տարի լճից տարեկան բացթողման չափաքանակը դարձնել մինչև 270 մլն խորանարդ մետր՝ լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը հիմնավորելով էներգետիկ և ոռոգման կարիքներով:

Բնապահպանները, մինչդեռ, պնդում են, որ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախաձեռնության հիմնական պատճառներից են ռուսական կապիտալով աշխատող ՀԷԿ-երի համար հավելյալ շահույթներ ապահովելը, ձկնաբուծարանները ջրով ապահովելը, լճափի մասնավոր կառույցները, այդ թվում՝ առանձնատները ջրից պաշտպանելու ցանկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG