Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստվում է ՄԱԿ ԱԽ ներկայացնել Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների բանաձև


ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլի, արխիվ
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլի, արխիվ

Միացյալ Նահանգները հայտարարում է, որ շուտով նոր բանաձև է ներկայացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ)՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու համար, այն բանից հետո, երբ այդ երկիրը փորձարկեց իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ սա Հյուսիսային Կորեայի կողմից պարզ ու կտրուկ ռազմական էսկալացիա է, և ավելացրել՝ եթե դիվանագիտական լուծում հնարավոր չէ, ապա Միացալ Նահանգները կարող է դիմել իր «նշանակալի ռազմական ուժերին»:

Ռուսաստանը հակադրվել է պաշտոնական Փհենյանի նկատմամբ պատժամիջոցներին՝ առաջարկելով ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունը թուլացնելու համար գտնել փոխզիջումային տարբերակ:

Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան բանաձևին աջակցելու պատրաստակամություն են հայտնել:

Հյուսիսային Կորեայի միակ աջակից Չինաստանը Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի կիրառումն անթույլատրելի է համարել, սակայն դեմ է արտահայտվել ռազմական ուժի դիմելու առաջարկին:

Հիշեցնենք, այս շաբաթվա սկզբին Հյուսիսային Կորեան հայտարարեց միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկելու մասին՝ պնդելով, որ այն կարող է հասնել աշխարհի ցանկացած անկյուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG