Մատչելիության հղումներ

Արաբական երկրները ստացել են Կատարի պատասխանը իրենց վերջնագրին


Տեսարան Կատարի մայրաքաղաք Դոհայից, հունիս, 2017թ․
Տեսարան Կատարի մայրաքաղաք Դոհայից, հունիս, 2017թ․

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիությունները, Բահրեյնը և Եգիպտոսը ստացել են իրենց պահանջների վերաբերյալ Կատարի իշխանությունների պատասխանը: Այս մասին ասվում է չորս երկրների համատեղ հայտարարության մեջ, որի մի մասը հրապարակել է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը:

Արաբական երկրները Կատարի պատասխանը ստացել են վերջնագրի երկարաձգված ժամկետը լրանալուց առաջ: Ստացված պատասխանի բովանդակությունը չի հրապարակվում:

Կատարին ներկայացված պահանջների ցանկում են Իրանի հետ համագործակցությունը խզելուց մինչև «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության գործունեության դադարեցումը:

Հունիսի սկզբին Պարսից ծոցի մի շարք երկրներ խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ այդ պետությանը մեղադրելով ահաբեկչությունը սատարելու մեջ: Կատարը հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG