Ռուսաստանցիների մեկ երրորդը կարծում են, որ երկրի ապագա նախագահը պետք է ավելի կոշտ ներքին քաղաքականություն վարի: Հարցվածների 40 տոկոսից ավելին դժգոհ են ներքին քաղաքական կուրսից, և ընդամենը 12 տոկոսն են կողմ ներքին քաղաքականությունը ազատականացնելուն: Այդ են վկայում «Լևադա» կենտրոնի հարցման արդյունքները:
Հարցվածների 19 տոկոսը պնդում են, որ Մոսկվան Արևմուտքի հետ դիմադրությունը պետք է ավելի կոշտացնի, իսկ կեսից ավելին էլ կողմ են ներկայիս մոտեցումը պահպանելուն:
Առճակատումը մեղմացնելու կողմնակից են հարցվածների միայն 13 տոկոսը: