Մատչելիության հղումներ

Դավիթ Բաբայան․ Հայկական կողմը քաղաքացիական բնակչության վրա չի կրակում


ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ
ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում այսօր առավոտյան հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ նոր սրացումների սպասում են, բայց լայնածավալ պատերազմը քիչ հավանական են համարում։

Բաբայանը պնդում է, որ Ադրբեջանի գործողություններում տրամաբանություն չկա, և սա «ահաբեկչական պատերազմ է»։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, որ հայկական կողմի կրակից զոհվել են ադրբեջանցի կին և երեխա, Բաբայանը դա սուտ որակեց, պնդելով, որ հայկական կողմը քաղաքացիական բնակչության վրա չի կրակում։

Պաշտոնական Ստեփանակերտը տեղի ունեցողի հետ կապված միջազգային հանրության արձագանքն է ակնկալում։

Երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի՝ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով հակառակորդը կորուստներ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG