Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է եղել, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա վստահեցրեց, որ հայկական բանակը Ադրբեջանի զինված ուժերի կիրառած հրետանային միջոցներից կորուստներ չի կրել։
Պաշտպանության նախարարության խոսնակը չհստակեցրեց՝ սպասե՞լ նոր սրացումների, թե՞՝ ոչ, բայց ասաց, որ պատրաստ են իրավիճակի ցանկացած զարգացման։
Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։
Հիշեցնենք, երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի՝ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով հակառակորդը կորուստներ ունի: