Մատչելիության հղումներ

Թուրքական ընդդիմությունը ՄԻԵԴ-ում վիճարկում է սահմանադրական հանրաքվեի օրինականությունը


Քեմալ Քըլըչդարօղլու, արխիվ
Քեմալ Քըլըչդարօղլու, արխիվ

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կբողոքարկի ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները:

«Ջումհուրիյեթ» պարբերականի հաղորդմամբ, կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն ԺՀԿ-ի նախաձեռնած՝ Անկարայից Ստամբուլ «արդարության երթի» 20-րդ օրն ուղիղ եթերում լրագրողների ներկայությամբ ստորագրել է ՄԻԵԴ-ին հասցեագրված դիմումը: «Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման պատճառով, ցավոք, հանրաքվեն անօրինական դարձավ: Դիմումը պատրաստել ենք, այսօր ուղարկելու ենք ՄԻԵԴ»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն:

Ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքների համաձայն, Թուրքիայի քաղաքացիների 51,4 տոկոսը «այո», իսկ 48,6 տոկոսը՝ «ոչ» էր քվեարկել նոր Սահմանադրությանը: ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պահանջել էր ձայների շուրջ 60 տոկոսի վերահաշվարկ: Ընդդիմության գլխավոր առարկությունը Գերագույն ընտրական հանձնաժողովի որոշումն է, որի համաձայն, ընտրական հանձնաժողովների կողմից չկնքված քվեաթերթիկները ևս վավեր էին համարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG