Մատչելիության հղումներ

Թրամփը պատրաստվում է ամերիկյան գազ առաջարկել Արևելյան Եվրոպային


Գազաբաշխիչ կայան Լեհաստանում, արխիվ
Գազաբաշխիչ կայան Լեհաստանում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է քաջալերել և հորդորել Արևելյան Եվրոպայի առաջնորդներին՝ չանհանգստանալ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից և բնական գազ գնել ԱՄՆ-ից: Այս մասին Թրամփը մտադիր է խոսել հուլիսի 6-ին Լեհաստան կատարելիք այցի շրջանակում, տեղեկացնում է Սպիտակ տունը:

Վերջին տարիներին Ռուսաստանը ձմեռային ամիսներին ընդհատում է գազի մատակարարումը այն երկրներ, որոնց հետ գնի շուրջ տարաձայնություններ է ունենում: Բոլորովին վերջերս էլ Միացյալ Նահանգները առաջին անգամ հեղուկ գազ սկսեց մատակարարել Լեհաստանին և մտադիր է դեպի Եվրոպա գազի մատակարարման ավելի ագրեսիվ քաղաքականություն վարել:

Անցած շաբաթ նախագահ Թրամփը հայտարարեց, որ քայլեր են ձեռնարկվում՝ «ոսկե դարաշրջան» բերելու Ամերիկայի էներգետիկ քաղաքականության համար, որը երկրին հնարավորություն կտա էներգետիկ գերտերություն դառնալ՝ Եվրոպա և Ասիա գազ արտահանելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG