Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինային կիբերհարձակումների ենթարկելու գործողությունն իրականացրել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները:
Կիբերգրոհը մեկնարկել է հունիսի 27-ին, ապա տարածվել և ամբողջ աշխարհում խուճապ է հարուցել:
Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ, հարձակումը կատարել են նույն հաքերները, ովքեր 2016 թվականի դեկտեմբերին վիրուսային գրոհի են ենթարկել Ուկրաինայի էլեկտրամատակարարման համակարգի սերվերները:
Ռուսաստանը հերքել է վերջին մեղադրանքը, հայտարարելով, որ «Ուկրաինան իրականության հետ կապ չունեցող մերկապարանոց մեղադրաքներ է ներկայացնում»։