Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունից 7 մարդ է զեհվել, 13-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան իրավապահները հետապնդել են օդանավակայնի ճանապարհով Դամասկոս ուղևորվող մահապարտ-ահաբեկչների երեք մեքենաներ։
SANA-ն նշում է, որ ոստիկաններին հաջողվել է նախքան մայրաքաղաք հասնելը ոչնչացնել երեք մեքենաներից երկուսին, երերորդ մեքենայի մեջ գտնվող մահապարտ-ահաբեկչին հաջողվել է մեքենայով մուտք գործել մայրաքաղաք և գործի դնել պայթուցիկ սարքը։
Դամասկոսում մահապարտ-ահաբեկիչների կողմից իրականացվող նման հարձակումները հազվադեպ երևույթ են։