Մատչելիության հղումներ

Կուդրին. «Անհրաժեշտ է բարելավել կապերն Արևմուտքի հետ»


Ալեքսեյ Կուդրին, արխիվ
Ալեքսեյ Կուդրին, արխիվ

Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար, ներկայումս Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնի ղեկավար և տնտեսության հարցերով Կրեմլի ոչ պաշտոնական խորհրդական Ալեքսեյ Կուդրինն ասել է, որ Ռուսաստանը տնտեսական զգալի աճ չի գրանցի, եթե չվերականգնի Արևմուտքի հետ պատժամիջոցների հետևանքով սառեցված համագործակցությունը:

«Ներքին պահանջարկը չի հասցնի տնտեսական աճը մինչև 3-4 տոկոս»,- ասել է Կուդրինը «Պրիմակովյան ընթերցումների ֆորումում»: Նրա համոզմամբ, Ռուսաստանը պետք է ավելի ընդլայնված ներկայացվի էներգակիրների բիզնեսի հետ չառնչվող արտահանման շուկաներում, եթե ցանկանում է հաղթահարել ճգնաժամը և շահույթով դուրս գալ տնտեսության համար կորսված տասնամյակից:

«Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե բարելավվեն կապերն Արևմուտքի հետ, որն ունի Ռուսաստանի համար անհրաժեշտ ֆինասական ռեսուրսներ և տեխնոլոգիաներ»,- ասել է Կուդրինն ու հավելել․ «Անհրաժեշտ է մի կողմ դնել ամբիցիաները կամ վիրավորվածությունը, ես համոզված եմ, որ դա հնարավոր է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG