Հնարավոր է, որ հուլիսին տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Այսօր խորհրդարանում, պատասխանելով «Ազատության» հարցին, այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Արտգործնախարարն Ագգային Ժողովում մասնակցում էր 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներին:
Վերջին անգամ երկու արտգործնախարարները հանդիպել էին այս տարվա ապրիլի 28-ին Մոսկվայում՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ: