Մատչելիության հղումներ

ԻՊ զինյալները Ռաքքայում լիակատար պաշարման մեջ են


Սիրիա - Քուրդ աշխարհազորայինները Ռաքքայում, 27-ը հունիսի, 2017թ․
Սիրիա - Քուրդ աշխարհազորայինները Ռաքքայում, 27-ը հունիսի, 2017թ․

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիական ժողովրդավարական ուժեր» դաշինքը, որ բաղկացած է քուրդ և արաբ աշխարհազորայիններից, ամբողջությամբ պաշարել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից «խալիֆաթի մայրաքաղաք» հռչակված Ռաքքան: Այդ մասին հայտնում են լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով ռազմական պաշտոնյաներին և «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությանը:

Պենտագոնի խոսնակ, գնդապետ Ռայան Դիլոնը երեկ հայտարարել է, որ այս շաբաթ ԻՊ զինյալները դուրս են մղվել Ռաքքայում և քաղաքի մերձակայքում մոտ 20 քառակուսի կիլոմետր տարածքից:

Քուրդ զինվորականների գնահատականներով՝ քաղաքում մնում են 4 հազարից ավելի ԻՊ զինյալներ:

Ռաքքան «Իսլամական պետության» վերահսկողության տակ է 2014 թվականից: Քաղաքն ազատագրելու գործողություններ սկսելու մասին ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ուժերը հայտարարեցին այս տարվա հունիսի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG