Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանը կմնա ճաղերի հետևում. Վերաքննիչը մերժեց բողոքը


Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց Գևորգ Սաֆարյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը` երկու տարով ազատազրկել ընդդիմադիր գործչին։

Գևորգ Սաֆարյանը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել 2016 թվականի Ամանորի գիշերը ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեղադրանքով։ Ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվող Սաֆարյանը Վերաքննիչից պահանջում էր բեկանել մեղադրական դատավճիռը և իրեն ազատ արձակել հենց դատարանի դահլճից՝ պնդելով, որ Գեղամ Խաչատրյանն է հարվածել իրեն և Խաչատրյանը պետք է պատասխանատվության ենթարկվի։

Նշենք, որ Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է նաև 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։ Նույն գործի շրջանակներում, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG