Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» գործով նիստը սկսվեց քաշքշուկով


ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործով դատական նիստի ընթացքում քաշքշոց տեղի ունեցավ, երբ «Սասնա ծռերի» անդամներից Արեգ Կյուրեղյանը փորձեց գրություն փոխանցել փաստաբանին: «Սասնա ծռերից» Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին, Մխիթար Ավետիսյանին ուժով հեռացրեցին դատարանի դահլիճից:

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավել և երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Խմբի անդամները հուլիսի 31-ին հանձնվեցին իրավապահներին: Ըստ մեղադրանքի՝ «Սասնա ծռերի» 14 անդամները հուլիսին կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին, շտապ բուժօգնության աշխատակիցներին, գույք ոչնչացրել:

Ընդհանուր առմամբ «Սասնա ծռերի» գործով ավելի քան 60 մեղադրյալ է անցնում: Նրանք պնդում են, թե ապստամբության փորձ էին արել՝ իշխանափոխության նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG