Մատչելիության հղումներ

«Պետյա» վիրուսը Ուկրաինայից բացի այլ երկրներ ևս թափանցել է


Կիբերհարձակումը, որը երեկվանից Ուկրաինայի հանրային մի շարք կարևոր հաստատություններում մեծ խնդիրներ է առաջացրել, թիրախավորել է նաև այլ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում և Հնդկաստանում գործող ընկերություններ:

Ուկրաինան «Պետյա» վիրուսի տարածման համար մեղադրում է Ռուսաստանին, սակայն ռուսաստանյան մի շարք ընկերություններ ևս, այդ թվում՝ «Ռոսնեֆտ»-ը, հայտարարում են կիբերհարձակման ենթարկվելու մասին:

Երեկ Ուկրաինայում հանրային մի շարք կարևոր հաստատություններ, այդ թվում՝ բանկեր, արդյունաբերական խոշոր հիմնարկներ, փոստային ծառայությունը և Կիևի միջազգային օդանավակայանը ենթարկվեցին կիբերհարձակման: Ուկրաինայի փոխվարչապետ Պավլո Ռոզենկոն Ֆեյսբուքի իր էջում գրեց, որ կառավարության բոլոր պաշտոնյաների համակարգիչների վահանակներին հայտնվել է ծանուցում այն մասին, թե կուտակված ամբողջ տեղեկատվությունը կջնջվի, եթե օգտատերն անջատի համակարգիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG