Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հակադոպինգային գործակալության լիազորությունները մասամբ վերականգնվել են


Ռուսաստանի հակադոպինգային գործակալության շենքը Մոսկվայում, արխիվ
Ռուսաստանի հակադոպինգային գործակալության շենքը Մոսկվայում, արխիվ

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը երեկ մասամբ վերականգնել է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության լիազորությունները: Դրանք կասեցվել էին երկու տարի առաջ, երբ ռուսական գործակալության անձնակազմին մեղադրեցին մարզիկների կողմից արգելված դեղամիջոցների օգտագործումը թաքցնելու մեջ:

Ծագած սկանդալից հետո գործակալության ղեկավար Նիկիտա Կամաևը հրաժարական տվեց: 2015-ի փետրվարի 14-ին էլ հայտնի դարձավ, որ 52-ամյա Կամաևը հանկարծամահ է եղել։

Ռուսաստանում խթանիչների օգտագործման վերաբերյալ Համաշխարհային հակադոպինգային գործակալության զեկույցի հրապարակումից հետո կասեցվել էր ռուսաստանցի մարզիկների մասնակցությունը թեթև ատլետիկայի միջազգային մրցումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG