Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը այսօր՝ ԵԽԽՎ նստաշրջանի բացմանը, ընտրվել է Վեհաժողովի փոխնախագահ: Այդ մասին հաղորդում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը երեկվանից Ստրասբուրգում է՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: