Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կիբերհարձակման է ենթարկվել


Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները հետաքննում են երկրի խորհրդարանի էլեկտրոնային փոստային ծառայության դեմ իրականացված կիբերհարձակումը:

Հունիսի 24-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի խոսնակը հայտարարել էր, որ հեռավոր հասանելիությունը խորհրդարանի էլեկտրոնային փոստին արգելափակված է՝ անվտանգության նկատառումներով: Նա հավելել է, որ Կիբերանվտանգության ազգային կենտրոնը քայլեր է ձեռնարկում խորհրդարանի ներքին ցանցի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Մայիսին Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը մեծամասշտաբ հարձակման էր ենթարկվել վիրուսային ծրագրի կողմից, որի բացասական ազդեցությունը տարածվել էր նաև աշխարհի այլ առողջապահական համակարգերի վրա:

XS
SM
MD
LG