Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը Շիրվանում նոր գործարան է բացել, որտեղ նռնականետի մասեր են արտադրվելու:
Գործարանի բացմանը երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «ադրբեջանական բանակը աշխարհում 50 ամենաուժեղ բանակների շարքում է»:
Ալիևն ասել է, որ բյուջեի ծախսերի մեծ մասը ուղղվում է ռազմական ծախսերին, հավելելով, թե դա բնական է, որովհետև գտնվում են պատերազմական իրավիճակում: