Մատչելիության հղումներ

«Մնալու ենք ավագանու անկախ անդամներ». «Երկիր Ծիրանի» խմբակցության անվստահության արժանացած անդամներն ասուլիս են տալիս


«Մոտակա ժամանակներում մենք մնալու են որպես անկախ ավագանու անդամներ», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Երևանի քաղաքապետարանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից անվստահության արժանացած անդամներ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը։

«Մենք դա կփորձենք, կտեսնենք՝ ինչքանով դա հաջողակ է, օրենսդրությունն ու օրակարգը թույլ են տալիս, որպեսզի մենք համագործակցենք առանց մտնելու որևէ խմբակցություն, ուստի մենք մոտակա ժամանակներում աշխատելու ենք, համագործակցությանը բաց ենք, բայց որևէ խմբակցություն չենք պատրաստվում մտնել», - ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ իրենք աշխատելու են ընդդիմադիր դաշտում։ «Մենք բազմաթիվ անգամ քննադատել ենք իշխանության գործելաոճը, մեր գործելաոճը լինելու է ընդդիմադիր դաշտում, սակայն իշխանությունը, եթե ուզենա ինչ-ինչ հարցերում մեզ հետ համագործակցի, մեր առաջ քաշած խնդիրները լուծել, ապա մենք բաց ենք լինելու համագործակցությանը», - ասաց Հայկ Պետրոսյանը։

Հիշեցնենք, օրերս «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարեց ավագանիում իր խմբակցության երկու անդամներին՝ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին անվստահություն հայտնելու մասին։ Կուսակցությունը նշել էր, որ անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը։

Պետրոսյանն ասել էր, որ իրենց համար անակնկալ էր այս հայտարարությունը՝ խոստանալով պատճառները մանրամասնել այսօրվա ասուլիսի ժամանակ։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG