Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են Եվրոպական խորհրդի հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որի ընթացքում նախատեսվում է քննարկել միգրացիոն խնդիրների և դրանց հիմնարար պատճառների վերացմանն ուղղված հարցեր: ԵԺԿ գագաթնաժողովի հիմնական օրակարգային հարցերից բացի անդրադարձ է եղել Արևմտյան Բալկաններում տիրող իրավիճակին:

Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, արձանագրված առաջընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG