Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ն ապացույցներ է ներկայացրել ԵԱՀԿ-ին Կարապետյանի` քաղաքացիական անձ լինելու մասին


Պաշտոնական Երևանը պնդում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ձեռքում հայտնված 43-ամյա Զավեն Կարապետյանը քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն «Ազատության»-ը փոխանցեց, որ պաշտոնապես դիմել են ԵԱՀԿ-ին և ապացույցներ ներկայացրել Կարապետյանի` քաղաքացիական անձ լինելու մասին։

«Այսօր մենք հարցը բարձրացրել ենք ԵԱՀԿ-ում, ասվել է, որ նման քաղաքացի է հայտնվել ադրբեջանցիների ձեռքում և հայտնի չէ, թե ինչ ճանապարհով է հայտնվել։ Ակնհայտ խնդիրների առկայությամբ նրան հագցրել են զինվորական բաճկոն, որը չի օգտագործվում հայկական զինված ուժերում, փորձել են ներկայացնել որպես դիվերսանտ», - ասաց Բալայանը՝ շարունակելով. - «Առաջին հերթին՝ դա բոլոր հնարավոր միջազգային հումանիտար պարտավորությունների խախտում է, որով չի թույլատրվում պարզապես գերի ընկած կամ նման կարգավիճակում հայտնված մարդկանց, իրենց կամքից հակառակ, ցուցադրելը, իսկ այն, որ դա արվել է հստակ կամքին հակառակ, որևիցե մեկի մոտ կասկած չի հարուցում»։

Մանրամասները տե՛ս՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG