Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ փոխնախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին


Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը կոչ է արել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին՝ ջանքեր գործադրել և ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի միջոցով այցելություն կազմակերպել Ադրբեջանի զինուժի ձեռքում հայտնված Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանի պահպանման պայմաններին ծանոթանալու և տեղեկատվություն ստանալու նպատակով:

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև համագործակցության հարցեր։

Հիշեցնենք, երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել, պնդելով, թե «հայ դիվերսանտ են» գերեվարել։ Պաշտոնական Բաքուն հաղորդում է, թե տեսանյութում հարցերին պատասխանողը 1974 թ․ ծնված Զավեր Կարապետյանն է։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական զինուժի ձեռքում հայ զինվորականի հայտնվելու մասին​ տեղեկությունը։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասել է, որ տեսանյութում հարցերին պատասխանող անձը Հայաստանի քաղաքացի է, նա գրանցված է եղել Վանաձորի ծերանոցում՝ անձնագիր ստանալու համար, կոնկրետ բնակության վայր չուներ, «մանկատան երեխա էր, քաղաքում աղբ հավաքելով էր զբաղվում»։ Վանաձորի քաղաքապետը վստահ է, որ ադրբեջանական կողմում հայտնված տղամարդը զինվորական չէ։

ԿԽՄԿ ներկայացուցիչներն էլ հայտնել են, որ Զավեն Կարապետյանին հանդիպելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG