Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ խոսնակը հերքում է հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին Բաքվի հաղորդումը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում, արխիվ

«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ», - Ֆեյսբուքում գրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:

«Նման դատարկ ու միապաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև: Հետևություն. ընդունել ըմբռնումով և չխաբվել», - ընդգծել է Հասրաթյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG