Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը հավանություն տվեց կառավարության ծրագրին


Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում ներկայացնում է կառավարության ծրագիրը, Երևան, 21-ը մայիսի, 2017թ․
Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում ներկայացնում է կառավարության ծրագիրը, Երևան, 21-ը մայիսի, 2017թ․

Հայաստանի Ազգային ժողովը այսօր հավանություն տվեց կառավարության ծրագրին: Համապատասխան որոշմանը կողմ քվեարկեց 64, դեմ՝ 31 պատգամավոր:

Դեմ քվեարկեցին «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների խմբակցությունները:

«Ծառուկյան» խմբակցությունից՝ Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այս ծրագիրը մի քանի քայլ նահանջ է արձանագրել, ձախողված են բոլոր կետերը, և եթե նախորդները ձախողվել են, երաշխիք չկա, որ այս ծրագիրն էլ չի ձախողվի: «Այդ իսկ պատճառով, միանշանակ դեմ ենք քվեարկում ծրագրին», - ասաց Մելքումյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ դեմ են քվեարկում ծրագրին, քանի որ այն Սերժ Սարգսյանի և Հանրապետականի ծրագիրն է, «իսկ Հայաստանի բոլոր ձախողումների թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»:

Մանրամասները՝ տես այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG