Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժի ձեռքում ՀՀ քաղաքացի է հայտնվել


ՀՀ քաղաքացու նկարը վերցված է ադրբեջանական զինուժի հրապարակած տեսանյութից
ՀՀ քաղաքացու նկարը վերցված է ադրբեջանական զինուժի հրապարակած տեսանյութից

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հաստատել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում հարցերին պատասխանող անձը Հայաստանի քաղաքացի է։

Քաղաքապետի խոսքով՝ նա գրանցված է եղել Վանաձորի ծերանոցում՝ անձնագիր ստանալու համար: Ըստ Ասլանյանի, կոնկրետ բնակության վայր չուներ, «մանկատան երեխա էր, քաղաքում աղբ հավաքելով էր զբաղվում»։ Վանաձորի քաղաքապետը վստահ է, որ ադրբեջանական կողմում հայտնված տղամարդը զինվորական չէ։

Ժամեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել, պնդելով, թե «հայ դիվերսանտ են» գերեվարել։ Պաշտոնական Բաքուն հաղորդում է, թե տեսանյութում հարցերին պատասխանողը 1974 թ․ ծնված Զավեր Կարապետյանն է։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը, թե ադրբեջանական զինուժի ձեռքում հայ զինվորական է հայտնվել։ Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ տեսանյութը ծիծաղելի է: «Դա լրիվ ապատեղեկատվություն է, էժան թատրոնի տեսքով: Եթե ուշադիր նայեք տեսանյութը, կտեսնեք՝ համազգեստից սկսած, տեսքից սկսած մինչև խոսելը։ Սա մեզ ծանոթ ձեռագիր է», -նշեց Հովհաննիսյանը։

Ադրբեջանի զինված ուժերի հրապարակած տեսանյութում զինվորական բաճկոնով տղամարդն ասում է, որ Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի բնակիչ է և վարձատրության դիմաց մարտական հերթապահություն է իրականացնում։ Դովեղ համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը, մինչդեռ, «Ազատությանն» ասաց, որ այդ մարդն իրենց գյուղից չէ, նրան չեն ճանաչում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG