Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին ասել է, թե Ռուսաստանն ամեն ինչ անում է՝ թույլ չտալու համար Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, այդպիսով հրաժարվելով հարգել Վրաստանի ինքնիշխանությունը:
Դեսպանն այս մասին խոսել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:
Յան Քելլին նաև նշել է, որ Վրաստանը ԱՄՆ-ի բարեկամ երկիր է: «Մենք աջակցում ենք ձեզ և ակնկալում ենք, որ ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու ճանապարհով դուք ավելի առաջ կգնաք»,- հայտարարել է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: