«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյան ազատ կարձակվի։ Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը, վերաքննիչ դատարանը քիչ առաջ բավարարել է իր հայցը և 1 միլիոն դրամ գրավի դիմաց փոփոխել Հովհաննիսյանի խափանման միջոցը։ Փաստաբանները վճարել են գումարը և այս պահին անհրաժեշտ փստաթղթերն են ներկայացնում քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը:
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը մոտ մեկ տարի գտնվում է կալանքի մեջ, նա մեղադրվում է անցյալ տարի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։ Ըստ փաստաբանների, նրա դեմ ցուցմունք են տվել երկու ոստիկաններ, նշելով, թե Հովհաննիսյանը քարերով հարվածել է իրավապահներին։