Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եղիսաբեթ Երկրորդին Միացյալ Թագավորության ազգային տոնի առթիվ


Եղիսաբեթ Երկրորդը՝ թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ, հունիս, 2017թ.
Եղիսաբեթ Երկրորդը՝ թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ, հունիս, 2017թ.

«Ձեր առաջնորդության տասնամյակների հարուստ փորձը բրիտանացի ժողովրդին հավելյալ վստահություն և ուժ է հաղորդում` Միացյալ Թագավորության հետագա բարօրությանը նպաստելու և արդի մարտահրավերներին դիմակայելու գործում», - Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ Եղիսաբեթ Երկրորդին ուղղված իր շնորհավորական ուղերձում գրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սարգսյանը բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ:

«Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը: Այս տարի նշվող հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը լավ առիթ է վերարժևորելու մեր համատեղ անցած ճանապարհը և վերահաստատելու երկուստեք հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու մեր միջպետական հարաբերություններն ու ժողովուրդների միջև բարեկամությունը», - իր ուղերձում ասել է Հայաստանի նախագահը։

Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին:


Նախագահն ու դեսպանը քննարկել են հայ-բրիտանական երկկողմ կապերի առավել ամրապնդման և փոխգործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերը: Ջուդիթ Ֆարնուորթին ընդգծել է, որ իր երկիրը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG