Մատչելիության հղումներ

«Գայանե»-ի տապալման մեղավորությունն իր վրա է վերցրել փոխտնօրեններից մեկը. մշակույթի նախարար


«Գայանե» բալետի տապալման մեղավորությունն իր վրա է վերցրել թատրոնի փոխտնօրեններից Նարեկ Անտոնյանը: Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ բալետի տապալումը որակելով «սադրանք» և «խայտառակություն»։

Հիշեցնենք, հունիսի 8-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պիտի ներկայացվեր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը։ Ներկայացումը հոբելյանական էր` նվիրված բալետի ստեղծման 75-ամյակին, բայց ներկայացումն այդպես էլ տեղի չունեցավ. նվագախմբի երաժիշտները բոյկոտել էին և հրաժարվել նվագելուց:

Ամիրյանը փոխանցեց, որ մեղավորները պատասխանատվության են ենթարկվել:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG