Ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական ուժերը դուրս չեն բերվել Ուկրաինայի արևելքից: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջին հանդիպումից հետո։
Երեկ Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում Պորոշենկոն ընդգծել է իր երկրի հավատարմությունը ժողովրդավարությանը և շարունակական բարեփոխումներին։