Մատչելիության հղումներ

Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոխվել են. «Իգլայի» գործով նախաքննությունն ավարտվեց


«Իգլայի» գործով նախաքննությունն ավարտվել է։

Այս գործով մոտ երեք ամիս կալանքի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են։

Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Արցախի հերոսն այժմ մեղադրվում է զենքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեջ։

«Զենքերի մաքսանենգությունը դուրս է եկել», - ասաց Քալաշյանը։

Ճշտող հարցին, թե Բաբայանը կապ չունի՞ զենքի ներկրման հետ, փաստաբանը պատասխանեց. - «Եթե այդ առումով մեղադրանքը վերացվել է, ուրեմն, այո՛, կապ չունի։ Ավելացել է 190 հոդվածի 1-ին մասը [փողերի լվացումը]»։

Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը ընդդիմադիր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր է և ձերբակալվել է մարտի 22-ին, երկու օր անց՝ երկու ամսով կալանավորվել։

Բաբայանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG