Մատչելիության հղումներ

Նախագահ Մակրոնի կուսակցության 5 հայազգի թեկնածուներից պատգամավոր դարձան 4-ը


Ֆրանսիա, 18-ը հունիսի, 2017 թ․
Ֆրանսիա, 18-ը հունիսի, 2017 թ․

Նախագահ Մակրոնի կուսակցության 5 հայազգի թեկնածուներից պատգամավոր են ընտրվել 4-ը: Հայ մասնակիցներից Պասկալ Շամասյանը, հավաքելով 45 տոկոս ձայներ, իր ընտրատարածքում զիջեց «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Վալերի Բուայեին, որը ստացել էր քվեների 55 տոկոսը:

Վալերի Բուայեն հայտնի է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի առաջ մղմանն ուղղված գործունեությամբ: Պատգամավորներ են դարձել ֆրանսահայեր Դանիել Ղազարյանը, Ժակ-Մարի Լուսյանը, Նադյա Եսայանը և Գիյոմ Գասպարյանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի «Առաջ Հանրապետություն» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ապահովել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում՝ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքով: 577 տեղանոց խորհրդարանում Մակրոնի կուսակցությունը կունենա շուրջ 370 մանդատ, այդ թվում՝ դաշնակից «Դեմոկրատական շարժում» (MoDem) կուսակցության մանդատները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG