Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա։
Վաղը՝ հունիսի 16-ին խորհրդարանի փոխնախագահը կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին:
Հովհաննիսյանը կներկայացնի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տրված կարծիքների հետագա ընթացքը, կքննարկվի նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքի նախնական տարբերակը՝ այն հաստատելու նպատակով:
Այցի շրջանակներում Արփինե Հովհաննիսյանը հանդիպումներ կունենա նաև Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողների հետ: