Մատչելիության հղումներ

Տաջիկստանի նախագահն ավարտեց այցը Հայաստան


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մինչ այդ առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:

Տաջիկստանի նախագահը, հիշեցնենք, Երևան էր ժամանել երեկ, այցի շրջանակում մի շարք երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG