Մամուլի ուշադրության կենտրոնում ներքաղաքական խմորումներն են, մասնավորապես, վարչապետ Կարեն Կարապետյանի՝ երկրի նախագահի հետ իր հարաբերություններին վերաբերող՝ օրերս հնչեցրած հայտարարությունները: Թերթերից մեկը Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան գործարար շրջանակների հնարավոր ներդրումների շուրջ զրուցել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: