Լոնդոնի բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ, 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հաղորդում է Լոնդոնի ոստիկանության հրամանատար Սթյուարթ Քանդին՝ ավելացնելով, որ այսպիսի հրդեհ տարիներներ շարունակ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում չէր եղել:
Հրշեջների փոխանցմամբ՝ 65 մարդու կյանք է փրկվել կրակի ճիրաներից: 70 մարդ դեռ հիվանդանոցում է:
Դեռևս տեղեկություն չկա հրդեհի պատճառած նյութական վնասի չափերի մասին: