Մատչելիության հղումներ

Կոնգրեսականի վրա կրակել են, նրա վիճակն այժմ «կայուն է», կան այլ վիրավորներ


Կոնգրեսական Սթիվ Սքալիսը, արխիվ
Կոնգրեսական Սթիվ Սքալիսը, արխիվ

ԱՄՆ-ում՝ Վաշինգտոն քաղաքի մոտ հրազենային կրակոցներից վիրավորվել է հանրապետական կոնգրեսական Սթիվ Սքալիսը՝ ընտրված Լուիզիանայից: Նա ներկայացուցիչների տանը հանրապետականների երրորդ բարձրաստիճան կոնգրեսականն է:

Միջադեպը տեղի է ունցել Վաշինգտոնին կից Ալեքսանդրիա քաղաքում: Կոնգրեսի մոտ երկու տասնյակ անդամներ, աշխատակիցներ, խորհրդականներ, այնտեղ բեյսբոլ են խաղացել, երբ անհայտ անձը նրանց վրա կրակ է բացել: Հանրապետական կոնգրեսականն ու ևս երկու մարդ վիրավորվել են: Ալեքսանդրիայի ոստիկանության հաղորդմամբ, հարձակվողը ձերբակալված է:

Ըստ «Ռոյթերզ»-ի, Սքալիսի գրասենյակից փոխանցել են, որ կոնգրեսականին արդեն վիրահատել են, և նրա վիճակն այժմ կայուն է: Նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ում գրել է․ «Կոնգրեսականը թեև ծանր վիրավորվել է, սակայն ամբողջությամբ կվերականգնվի»:

Ականատեսների վկայությամբ, «ենթադրաբար սպիտակ տղամարդը» կրակել է հրացանից՝ արձակելով առնվազն 60 կրակոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG