Հունիսի 15-ին ժամը 15։30-ին Երևանի երկաթուղային կայարանից Բաթումի կմեկնի Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող այս տարվա առաջին գնացքը: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Հիշեցնենք, որ այս գնացքից են օգտվում Հայաստանից Վրաստանի սևծովյան հանգստավայրեր մեկնող հայաստանցիների զգալի մասը։