Այսօր առավոտից սկսել է գործել Երևան-«Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին:
Ըստ Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։
Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից` գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։
Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։
Նշենք, որ նախկինում Երևանի կենտրոնը «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապող ավտոբուսային երթուղին տարիներ շարունակ չէր գործում։