Միացյալ Նահանգների սենատորները երեկ ուշ երեկոյան երկկուսակցական համաձայնության են եկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում, որոնք կապ ունեն ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հետ:
Օրինագծում նշված է, որ պատժամիջոցները կթիրախավորեն «անհատներին, ովքեր չարամտորեն կիբերհարձակումներ են գործում՝ ի շահ Ռուսաստանի կառավարության»:
Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառվեն նաև մարդու իրավունքների ոտնահարման, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը զինելու համար:
Ակնկալվում է, որ նախագիծը քվեարկության կդրվի այս շաբաթ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների հետ մեկ փաթեթով: