Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին: Այդ մասին հաղորդում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Խորհրդային տարիների այլախոհ, ընդհատակյա գործունեության համար խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով երկարամյա ազատազրկման դատապարտված Անդրանիկ Մարգարյանը ներկայիս իշխող Հանրապետական կուսակցության հիմնադիրներից և առաջնորդներից էր, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2000 թվականի մայիսից մինչև 2007-ի ապրիլի 25-ը, երբ 56 տարեկանում հանկարծամահ եղավ: Նրա որդին՝ Տարոն Մարգարյանը, Երևանի քաղաքապետն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG