Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտում հանդիպեցին ԼՂ նախագահին


ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ
ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ «քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր»:

Սահակյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, զինադադարի ռեժիմի խախտումների և միջազգային նորմերի ու սկզբունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի վրա՝ դրանք որակելով որպես հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման լուրջ վտանգներ:

Լեռնային Ղարաբաղի նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Մինսկի խմբի միջնորդները շաբաթ օրը Երևանում հանդիպել են Հայաստանի նախագահի, ԱԳ և պաշտպանության նախարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG