Մատչելիության հղումներ

Ռուսաստանի գյուղերից մեկում չորս մարդու սպանած զինված տղամարդը չեզոքացվել է. լրատվամիջոցներ


Մոսկվայից հարավ գտնվող գյուղերից մեկում առնվազն չորս մարդու սպանած զինյալը սպանվել է անվտանգության ծառայությունների հետ փոխհրաձգության արդյունքում, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը մանրամասներ է հաղորդել հունիսի 10-ին սկիզբ առած և իրավապահների հետ մի քանի ժամ շարունակված դիմակայության մասին:

«Կրակողը արգելափակվել էր: Մի քանի ժամ շարունակ նա կրակում էր, նռնակներ էր նետում», - դեպքի վայրից RT-ին տված հարցազրույցում ասել է նախարարը:

ՏԱՍՍ-ի հետ զրույցում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները պատմել են, որ Մոսկվայի տարածաշրջանի Ռամենսկի շրջանի Կրատովո գյուղում միջադեպը սկսվել է այն ժամանակ, երբ տղամարդը որսորդական հրացանով սկսել է կրակել իր տնից` սպանելով մեկ անցորդի և վիրավորելով ևս մի քանիսին:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել Ռուսաստանի Ազգային գվարդիայի շուրջ 200 զինծառայողներ և փորձել են գրոհել տունը, սակայն տղամարդը դիմել է փախուստի: Իրավապահները հայտնաբերել և շրջապատել են զինյալին, փոխհրաձգության ընթացքում նա սպանվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG