Առնվազն 20 մարդ զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Իրաքի Մուսայիբ ավանում ռումբի պայթյունի հետևանքով:
Հաղորդագրությունների համաձայն՝ այսօր մահապարտ ահաբեկիչը ավանի կենտրոնում գտնվող շուկայում գործի է դրել պայթուցիկ գոտին:
Ռմբահարման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը:
Հիշեցնենք՝ Իրաքի մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի արևելյան մասը կառավարական ուժերը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ ազատագրել են «Իսլամական պետություն»-ից այս տարվա հունվարին, հաջորդ ամիս սկսվել են քաղաքի արևմտյան հատվածի ազատագրման գործողությունները: