Մատչելիության հղումներ

ՄԽ համանախագահները երկու օրից կլինեն Երևանում


Արխիվ
Արխիվ

Ղարաբաղյան խնդրով զբաղվող Մինսկի խմբի համանախագահները երկու օրից կժամանեն Երևան՝ հանդիպելու Հայաստանի իշխանությունների հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մանրամասնելով՝ այցի նպատակն է՝ հստակեցնել իրավիճակը հակամարտության գոտում:

Ըստ Զախարովայի, միջնորդները կլինեն նաև Ղարաբաղում, մեկ շաբաթ անց էլ կմեկնեն Բաքու, իսկ այցի ավարտին հանդես կգան արդյունքների մասին հայտարարությամբ:

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում ընդհանուր սկզբունքները համաձայնեցված են, սակայն, փոխամաձայնություն չկա «մանր, բայց շատ կարևոր և զգայուն դետալների» շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG