Կիևի կենտրոնում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ պայթուցիկ սարք է գործի դրվել։ Այս մասին հայտնում են Ուկրաինական իշխանությունները՝ նշելով, որ տուժածներ չկան։
Տեղի ոստիկանների փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել կեսգիշերին։
«Ըստ քննության, անհայտ անձը պայթուցիկ սարքը նետել է դիվանագիտական առաքելության տարածք», - հայտարարել է ոստիկանությունը՝ նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Միջադեպի առթիվ Միացյալ Նահանգների դեսպանությունը դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։