Մատչելիության հղումներ

Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերին


Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանի
Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանի

Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարությունը հայտարարել է անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Նրանք ցանկանում են անջատվել Բաղդադից և ստեղծել սեփական, լիարժեք պետություն:

Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի օգնական Հեմին Նավրամին Թվիթերում չորեքշաբթի օրը գրել է. - «Մեծ նորություն: Քուրդիստանի անկախության հանրաքվեն կանցկացվի 25/9/2017-ին»:

Նույն օրը ավելի վաղ Մասուդ Բարզանին հանդիպել էր քրդական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, հաղորդում է քրդական Rudaw հեռուստաընկերությունը:

Իրաքի Քուրդիստանը ձևավորվել է 1970-ին Իրաքի կառավարության հետ կնքված համաձայնագրով, ինչը վերջ տվեց տարիներ շարունակված զինված պայքարին: Իսկ 2005 թվականին Իրաքի Քուրդիստանը սահմանադրորեն ամրագրված ինքնավարության կարգավիճակ ստացավ, բայց շարունակում է նախկինի պես համարվել Իրաքի մասը:

Քուրդիստանի անկախության հանրաքվեն անցկացվելու է գալիք սեպտեմբերի 25-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG